Էն օրը իրավունքի կարկառուն փիլիսոփան հարց էր տալիս` իսկ ո՞րն է արդարադատությունը, իսկ ի՞նչ է արդարությունը:
Ասեմ` արդարությունն ու արդարադատությունն էն ա, երբ ցմահ դատապարտված սիրացի մարդասպան, վարձկան ահաբեկիչներն ազատ են արձակվում, իսկ երկու անմեղ արքեպիսկոպոս բանտում են:
Կամ, ասենք, համացանցում մարդկանց ամենապիղծ հայհոյանքը տվող ու փող պահանջող «Լևոն Արքային» տնային կալանք են տալիս, իսկ Նարեկին ու Վազգենին, որոնք ընդամենը իրենց պատիվն են պաշտպանել, կալանավայրում են պահում:
Կամ, ասենք, Արթուր Հովհաննիսյանի նման «ականջ ու լեզու կտրողը» անգամ քննչական չի կանչվում, իսկ Վահագն Չախալյանի նման հայրենասեր մարդը հանիրավի բանտում է:
Ա՛յ էդ է արդարությունը:
Կամ ասենք դու 12 մլն դրամ պարգևավճար ստանաս ու իմանաս` թե ուր ծախսես, իսկ թոշակառուն 10 հազար ավելի չստանա, որովհետև չգիտի, թե ոնց ծախսի:
Էս էլ արդարությունն է:
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ